06.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունիսի 6-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝  երիտասարդ բժիշկների մասնակցությամբ։

Թեման՝  «Ծխելու արգելքի օրենքը անհատական  թե՞  հանրային  մարտահրավեր, օրենքի արդյունավետության հավանականությունը և ակնկալվող արդյունքները, գործընթացում առողջապահության ոլորտի ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև համագործակցության  հնարավորությունը»։

Բանախոսներն են՝

Լևոն Բադալյան- «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ

Անուշ Գասպարյան – Նյարդաբան «SIRMED» բժշկական կենտրոնում,  Երիտասարդ  բժիշկների համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի» ծրագրի համակարգող, Նյարդաբանների հայկական ասոցիացիայի անդամ,  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ

Արամ Բադալյան – Վիրաբույժ – ուռուցքաբան, Վիրաբույժ ՝ գլխի և պարանոցի, Բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ
Հունիսի 6-ին Երևանի Փարիզ հյուրանոցի La Cite սրահում Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջոցառումների շրջանակում տեղի է ունենալու Հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականության բացահայտման և ԱՃԹՆ-ի զեկույցի ներկայացման վերաբերյալ աշխատաժողով:

Միջոցառումը սկսվելու է ժամը 09:00-ին: Աշխատաժողովի առաջին հատվածը (15-20 րոպե) բաց կլինի լրագրողների համար:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ պատասխանատուներ

Լուսինե Թովմասյանին, հեռ. 010 515 954,

կամ Լիլիա Շուշանյանին, հեռ. 010 515 932

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել http://www.gov.am/am/eiti/:

***

Հունիսի 6-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ հանրային սպասումները՝ հետընտրական իրողությունների համատեքստում:

***

ՀՈՒՆԻՍԻ 6-ին` ժամը 11.00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա արաբագետներ Սարգիս Գրիգորյանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ. Վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչությունները որպես մերձավորարևելյան ներկայիս իրողությունների հետևանք. Կատարի հետ մի շարք երկրների կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումն ու դրա հնարավոր ազդեցությունը մերձավորարևելյան զարգացումների վրա:

***

Հունիսի 6-ին՝ ժամը 16.00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթին։ Այս տարի առաջին անգամ այն անցկացվում է վոկալ մասնագիտությամբ։ Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյան, մրցույթի ժյուրիի նախագահ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան, ժյուրիի անդամ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան։ Ասուլիսին ներկա կլինեն նաև մրցույթի ժյուրիի անդամները, պատվավոր հյուրերը և մասնակիցները։ Ասուլիսից անմիջապես հետո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մրցույթի մասնակիցների ելույթների վիճակահանությունը:

Նույն օրը՝ ժամը 18.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հան­դիսավոր արարողությունը: Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Մի­քա­յել Սողոյանը, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսեր­վա­տո­րիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Արամ Խա­չատրյան տուն-թանգարանի տնօրեն Ար­մինե Գրիգորյանը, Արամ Խաչատրյան մրցույթի տնօ­րեն Աննա Տեր-Հովակիմյանը, Հայաստանի Երգ­չա­խմբային ընկերության նախա­գահ Դա­վիթ Ղազարյանը, երա­ժշտասեր հան­րու­թյուն:

Նույն օրը՝ ժամը 19։00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հատուկ այս օրվա համար ժամանած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը, Օպերային թատրոնի երգչախումբը, Բոլշոյ թատրոնի մենակատարներ և այլ պատվավոր հյուրեր։

***

Հունիսի 6-ին, ժամը 11:30-ին Ազդակ լրագրողական ակումբի հյուրն է Լեվ Գրուպ իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը: Թեման. Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների`Իրավունք թերթ, Ա1+, tert.am, 168 օրաթերթ, Անդրադարձ մամուլի ակումբին` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պահանջով: Իրավունք թերթի եւ Ա1+-ի շահերը ներկայացնող փաստաբանը դատական գործընթացի մասին կանի կարեւոր հայտարարություն: Նշենք, որ նախկին վարչապետը դատի էր տվել վերոնշյալ լրատվամիջոցներին 2016 թվականի նոյեմբեր 4-ին:

***

Հունիսի 6-ին, ժամը 8:30-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա կգտնվի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին՚ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում (հասցե՚ Նալբանդյան 128):




Լրահոս