«Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյկը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Լիվերպուլ»,- գրում է «The Times»-ը:
«Սրբերի» ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել 25-ամյա ֆուտբոլիստից, սակայն «Լիվերպուլը» պատրաստ է վճարել վերջինիս տրանսֆերի դիմաց 60 մլն ֆունտ ստերլինգ:
Բացի այդ, «մերսիսայդցիները» պատրաստ են վճարել Վան Դեյկին շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ:
Վան Դեյկի ծառայություններով հետաքրքրված նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է աշխատել Յուրգեն Կլոպի հետ: