Դժբախտ դեպք Գյումրիում. քաղաքացին շենքի մուտքում հանկարծամահ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին, ժամը 09:29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77 ա շենքի մուտքում հանկարծամահ է եղել 1944 թ. ծնված Հ. Ֆ.-ը, ում բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դին տեղափոխել են բնակարան:




Լրահոս