07.06.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ առկա տնտեսական իրողությունների և ակնկալվող ներդրումային գործընթացների մասին:

***

Ս.թ. հունիսի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև մթերումների պարտքերի մարումների գործընթացին:

ՀՀ ԳՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

***

Հունիսի 7-ին ժամը 12:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ ավտովարորդների մասնակցությամբ։

Թեման՝ ««Ավտովարորդների պաշտպանության լիգան» ընդդեմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի. Լիգան պայքարը տեղափոխում է իրավական դաշտ.պահանջներ և կոնկրետ քայլեր»։

Բանախոսներն են՝

Տիգրան Հովհաննիսյան -«Ավտովարորդների պաշտպանության լիգայի»  նախագահ

Լիգայի անդամներ և տաքսու  վարորդներ

***

Հունիսի 7-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Շուշի» հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Թեման` «Շուշի» հիմնադրամի պատասխանն Իլհամ Ալիևին. Արցախի հանրապետությունը սկսած 3-րդ դարից արցախյան 8 պետությունների ավանդական շարունակողն է:

 

Հունիսի 7-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Հայկական Հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանասիրության դոկտորներ Ազատ Եղիազարյանը և Սուսաննա Հովհաննիսյանը:

Թեման՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ՝ ստեղծագործական, գիտական, կենսագրական հանրագիտարանի նախաձեռնություն, հանրագիտական գրականության և հրատարակչության հարցեր, խնդիրներ:

***

Հունիսի 7–ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հարկային և մաքսայինհամակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման շրջանականերում» թեմայով ասուլիս:

Ասուլիսի մասնակիցներ` Տիգրան Դավթյան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն, Դավիթ Անանյան`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։

Հունիսի 7–ին, ժամը 12.30 Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառն ու Դերսիմում հայկական ինքնությանվերադարձող հայերի կյանքն ու գործունեությունը» թեմայով ասուլիս։

Ասուլիսի մասնակիցներ` Շանթ Թայլան.Դերսիմցի հայ երիտասարդ, որն առաջին անգամ է իր հայրենիքում, Սարգիս Հացպանյան. Տարածաշրջանային հարցերովփորձագետ, վերլուծաբան:

 

Հունիսի 7-ին, ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Համով-հոտով Երևան» 3-րդ փառատոնին, որնիրականացվում է «Երևան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:

Ասուլիսի մասնակիցներ` Գևորգ Օրբելյան` Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ, Սեդրակ Մամուլյան`«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ևպահպանման» ՀԿ նախագահ: Փառատոնը տեղի կունենա ս.թ. հունիսի 10-ին, ժամը 17:00-21:00 Թումոյի այգում /Կիևյան կամրջի հարևանությամբ/:

***

Հունիսի 7-ին,  ժամը 12:30-ին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (հասցե՝ Երևան, Մ.Մկրտչյան 5) նիստերիդահլիճում տեղի կունենա հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարարության  զբոսաշրջության  պետական կոմիտեի  նախագահ Զարմինե Զեյթունցյանի և արկածային զբոսաշրջության ներկայացուցիչների հետ։

Թեման՝ Զբոսաշրջային վայրերի գոտիավորում և քարտեզագրում

ՀՀ Կառավարություն ներկայացնելու նպատակով  համատեղ մշակել  առաջարկություններ արկածային զբոսաշրջության գոտիավորման վերաբերյալ։

Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու այն։

 

Հարգանքով՝

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե

***

Հունիսի 7-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ կհանձնի ԱՊՀ մասնակից երկրների 12-րդերիտասարդական Դելփյան խաղերի մրցանակակիրներին:




Լրահոս