Նոր նշանակումներ ՀՀ կառավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի որոշումներով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ կառավարության աշխատակազմում։

Մասնավորապես՝ Վահե Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Վահե Ջիլավյանը դեռեւս 2014 թվականին ազատվել է Սփյուռքի փոխնախարարարի պաշտոնից: Ջիլավյանը Սփյուռքի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի օգոստոսի 8-ից:

Վարչապետի որոշմամբ՝ Կարինե Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։




Լրահոս