Տաշիր. հետևություններն արվեցին անմիջապես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ստուգայցով հանրապետության հյուսիսում էր: Երկու օրվա ընթացքում ընկերության ղեկավարը, «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության աշխատակիցների հետ, հասցրեց լինել գրեթե բոլոր ջրաղբյուրներում, ծանոթանալ ջրատարների, ջրագծերի ու պոմպակայանների վիճակին, քննարկել ջրամատակարարման խնդիրները ու հետեւել տարվող աշխատանքներին: Բնականաբար, այդ ընթացքում նաեւ ի դերեւս հանվեցին թերություններն ու, իհարկե, լսվեցին տարածքային ծառայությունների ղեկավարների զեկույցները: Համապատասխան հետեւություններով:

Այս այցը հատկապես կարևորվեց տաշիրցիների համար: Բանն այն է, որ քաղաքին անհրաժեշտ խմելու ջուրը նախ ինքնահոս եղանակով «Բազումի ջրատարով» լցվում է օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/, իսկ հետո այնտեղից մղվում Տաշիր: Սակայն դեպի քաղաք ձգվող 250 մմ տրամագիծ ունեցող թուջե ջրագիծը վաղուց արդեն մաշվել էր, վթարային դարձել: Այդ ճանապարհին ընկերությունը, կնշանակի նաեւ բաժանորդներն կորցնում էին վայրկյանում 15-20 լիտր ջուր: Իսկ ջրի կարիք տաշիրցիներն ունեին: Ճիշտ է, ջրամատակարարումն այստեղ շուրջօրյա է, բայց ջրի անբավարարությունն իրեն զգացնել է տալիս:

Այդպես շարունակել, իհարկե, թույլ տալ չէր կարելի: Ընկերության ղեկավարության այցից հետո որոշվեց դրանք հնարավորին արագ փոխարինել 225մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակներով:

Աշխատանքները իրականացնող «Տաշիր» տեղամասի պետ Սամվել Սարգսյանը քիչ առաջ հեռախոսով մեզ հայտնեց, որ իրենք այս պահին աշխատում են քաղաքի ՕԿՋ-ի «մարիչ հոր»-ից 80 մետր ներքև` 1570 մետր նիշի վրա: Տեղանքով պայմանավորված աշխատանքները դանդաղ են առաջ գնում, բայց իրենք ամեն ինչ անում են գործը 3 օրից ավարտելու համար: Իսկ դա նշանակում է, որը արդեն 4-րդ օրը խնայված ջուրը կհոսի քաղաք եւ կնպաստի այնտեղ կայուն շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս