ՖՈՏՈ. Տունը մաքրելիս պետք է ուշադրություն դարձնել հատկապես մի քանի կետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանը մաքրություն անելը շատ հոգնեցուցիչ, բայց անհրաժեշտ է: Այն օգնում է ոչ միայն տան միջավայրն ավելի հաճելի դարձնել, այլև պահպանում է առողջությունը: Չէ՞ որ փոշին և կեղտը կարող են տարբեր խնդիրներ առաջացնել, այդ թվում սովորական ալեգրիայից մինչև ասթմա: Ահա թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել մաքրություն անելիս:

Ներքնակ

Ժամանակակից ներքնակները գտնվում են պատյաններում, որոնք հեշտությամբ կարող եք հանել և լվանալ: Եթե ներքնակ եք գնում, մի′ մոռացեք այն մինչ օգտագործելը ևս լվանալ:

Բարձեր

Շատ տանտիրուհիներ կարծում են, որ բարձերը պետք չէ լվանալ, այլ բավական է միայն բարձի երեսը փոխելը: Սակայն մաքրել այն անհրաժեշտ է ամեն ամիս:

Բարձերը լվանալիս ուշադիր եղեք ռեժիմին: Մաքուր բարձերը չորացրեք տաք վայրում:

Փափուկ կահույք

Ինչպես և ներքնակները, կահույքը ևս պետք է հաճախ մաքրել: Կահույքը փոշեկուլով մաքրեք ամեն շաբաթ, միաժամանակ, մաքրելով հետքերը:

Պահարաններ

Անվիճելի է, որ ամեն օր կարող եք պահարանները մաքրել: Սակայն պետք չէ մոռանալ ամեն ամիս լվանալ պահարանները նաև ներսից: Այնտեղ մեծ քանակությամբ փոշի և բակտերիա է հավաքվում:

Կենցաղային տեխնիկա

Առանց հեռուստացույցի և համակարգչի այժմ դժվար է պատկերացնել մեր կյանքը: Պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել կենցաղային տեխնիկան նաև ներսից, սակայն ոչ մի դեպքում պետք չէ փոշեկուլ օգտագործել:

Աղբաման

Աղբամանը բոլոր բակտերիաների սիրելի վայրն է: Այն, որ դուք տոպրակներ եք օգտագործում, դա չի նշանակում, թե աղբամանը չի կեղտոտվում: Սովորություն դարձրեք լվանալ նաև աղբամանը:




Լրահոս