«Խաղաղություն հաստատելու համար քաշված եմ». Արք․ Աթեշյանը պնդում է, որ Ստամբուլի հայ համայնքը դեմ չէ իր թեկնածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսո հայոց պատրիարքի արդեն նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը պնդում է, թե ստամբուլահայ համայնքը ընդունում է իրեն, իսկ նրանք, ովքեր ընդվզում են իր թեկնածության դեմ, «անկիրթներ են», հայտնում է «Ազատություն»-ը։

Եկեղեցական ժողովի մասնակցելու համար այս օրերին Էջմիածնում գտնվող Արամ արքեպիսկոպոսը դժվարությամբ խոսեց իր հրաժարանի ու դրա պատճառների մասին։ Խուսափելով «Ազատության» հարցերից՝ Աթեշյանն այնուամենայնիվ հաստատեց, որ մասնակցելու է պատրիարքի ընտրությանը։

Հիշեցնեմ, որ մայիսի 24-ին Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աթեշյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին, իսկ ավելի վաղ՝ մարտի 15-ին քվեարկության արդյունքում պատրիարքի նոր տեղապահ էր ընտրվելԳերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

«Պաշտոնական հրաժարական չեմ տված», – «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Աթեշյանը: – «Ընտրության երթալու համար, պարզապես խաղաղություն հաստատելու համար քաշված եմ»:

Հարցին, թե արդյոք հույս ունի, թե կընտրվի, Աթեշյանն արձագանքեց․ – «Ոչ մեկ այդ հույսը ունի»: Նա պնդեց, թե Ստամբուլի հայ համայնքը դեմ չէ իր թեկնածությանը․ – «Անկիրթները դեմս են»:

Մանրամասները`  սկզբնաղբյուր կայքում




Լրահոս