Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է անտառային տնտեսության կառավարմանը վերաբերող հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտը Հայաստանի համար ունի ռազամավարական նշանակություն, իսկ Բելառուսը մեծ փորձ ունի այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն այցելել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության Անտառային սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կենտրոն, տեղում ծանոթացել հաստատության աշխատանքներին: Իգնատի Առաքելյանն այցելել է նաև Բելառուսի Հնարապետության անտառային տնտեսության նախարարության անտառային տնտեսության կառավարման ունիտար «Բելգոսլես» ձեռնարկություն, ծանոթացել ձեռնարկության գործունեությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այնուհետև ուղևորվել է ագրոհամալիր՝ տեղում ծանոթանալու կենտրոնի հնարվարություններին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է նաև «Բելագրո 2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, շրջել է տաղավարներով, զրուցել է ոլորտի մասնագետների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնութ