
Ռեփեր Տիմատին կրկին ժամանել է Երևան։ Վաղը՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակում կկայանա երգչի բացօթյա համերգը։ Այս անգամ Տիմատին կներկայանա մենահամերգով, որը կտևի 1 ժամ, 40 րոպե։
Նշենք, որ Ռեփերը ժամանել է Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, նրան դիմավորելու համար օդանավակայան են բերել 3 մեքենա՝ Rolls Royce, Toyota Camry և Brabus։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ևս Տիմատին ժամանել էր Երևան, սակայն բեմ չբարձրացավ։ Ելույթ ունեցան միայն Քրիստինա Սին, Մոտը և L՛One–ը։