Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին կալանավորվել է Բելառուսում. մանրամասներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է:

Ըստ այդմ, նրան Սոչիում են ձերբակալել, եւ Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: Մենք տեղեկացանք, որ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում:

Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռնունայն վերադարձել է:

Մեր տեղեկություններով դեպքը եղել է մեկ ամիս առաջ: Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս