Ինչ իրավիճակ է Բաղանիսում. գիշերը կրկին կրակոցներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ 22:27-ի սահմաններում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Տավուշի մարզում: Երկրաշարժից զատ Բաղանիսում նաև կրակոցներ են եղել՝ 23:00-ից 24:00-ն ընկած հատվածում:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կրակոցներից մարդիկ չեն տուժել, հնարավոր է եղել առանց զոհերի անցկացնել օրը: Նրա խոսքով` բաց է նաև միջպետական ճանապարհը:

Սահակյանը ընդգծեց, թե իրենց համար անսովոր էր երկրաշարժը, թե չէ կրակոցներին արդեն սովորել են:




Լրահոս