
ՀՀ կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Կառավարության օրակարգում է Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: