Շիրակի նախկին մարզպետի կողմից հեռացված խորհրդականը հաղթեց «մենամարտում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի նախկին մարզպետի որոշմամբ հեռացված խորհրդականը կրկին գործի կանցնի: ArmLur.am-ը պարզեց, որ 2017 թվականի փետրվարի 6-ին Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր խորհրդական Վազգեն Հարությունյանին ազատել է աշատանքից:

Արդյունքում խիստ վրդովված խորհրդականն իր իրավունքները որոշում է վերականգնել մարզետին դատի տալով եւ 2017 թվականի մարտի 27-ին դիմում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ իրեն վերականգնեն նախկին աշխատանքին:

Տեղեկացանք, որ մարզպետի խորհրդական Վազգեն Հարությունյանի պաշտպանը` Սուսաննա Մխիթարյանը, դատարանում հայտնել է, որ Վազգեն Հարությունյանը 2010 թվականից աշխատել է մարզպետարանում, և մի օր Հովսեփ Սիմոնյանը Վազգեն Հարությունյանին կանչել է իր մոտ և հայտնել, որ ինքն ազատվում է աշխատանքից, և որ դա վերադասի կամքն է:

Պաշտպան Մխիթարյանը դատարանում նկատել է, որ խորհրդականի` աշխատանքից ազատումը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտումներով. մարզպետը խորհրդականին ազատել է առանց պատճառի: Խախտվել են աշխատանքային օրենսգրքի հոդվածներ:

Ավելին, խորհրդականը ազատվել է աշխատանքից այդ մասին իրեն տեղյակ պահելու օրը` առանց նախապես ծանուցվելու աշխատանքային պայմանագրի լուծման մասին, չի տեղեկացել աշխատանքից ազատելու հիմքի եւ պատճառի մասին:

Աշխատանքից ազատման պատճառը նշված չէ նաև աշխատանքից ազատման կարգադրության մեջ: Ի դեպ, նույն օրը այլ անձի են ընդունել աշխատանքի: Իսկ Հարությունյանն արձակման նպաստ չի ստացել եւ այսպես շարունակ:

Արդյունքսում դատավոր Մեխակ Գեւորգյանը, ուսումնասիրելով նախկին մարզպետի պարզաբանումերը եւ խորհրդականի պնդումները, հրապարակել է այս գործով վճիռը եւ Վազգեն Հարությունյանի հայցը բավարարել է` վերականգնելով իր նախկին աշխատանքում` որպես Շիրակի մարզպետի խորհրդական:




Լրահոս