ՖՈՏՈ. Իրարանցում դատարանի դիմաց. «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները տեսակցություն են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ այս պահին հավաքվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները և տեսակցության թույլտվություն են պահանջում:

Հիշեցնենք, որ դատարանում ընթանում է «Սասնա ծռեր» խմբավորման 12 անդամների (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի,Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի) և նրանց օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով անդրանիկ դատական դռնբաց նիստը։




Լրահոս