
armtimes.com-ը գրում է. «Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի ընկերը՝ Արսեն Բադալյանը, պարզաբանում է տվել մարզիկի մասնակցությամբ ծեծկռտուքի հետ կապված լուրերի մասին:
«Ճիշտ չէ: Ավտոսպասարկման կետում, որտեղ Միհրանի մեքենան կանգնած է եղել, կռիվ է եղել հայերի միջեւ: Երբ ոստիկանությունը եկել է մեքենաները ստուգելու համար, բոլոր սեփականատերերին կանչել են, որ փաստաթղթեր ներկայացնեն, Միհրանն էլ գնացել է: Կրակոց եղել է, բայց Միհրանի հետ կապ չունի: Զուտ նրա մեքենան է այնտեղ կանգնած եղել: Եթե Միհրանը կրակած լիներ, հիմա պետք է համապատասխան վայրում լիներ, իսկ ես նոր եմ խոսել հետը, նա էլ շատ զարմացավ»,- ասաց Միհրանի ընկերն armtimes.com-ի հետ զրույցում»: