Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքի արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրում գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Հայ գրոսմեյստերի մրցակիցն այս անգամ Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին էր:

Կարլսեն – Նակամուրա, Կրամնիկ – Սո, Վաշյե-Լագրավ – Կարուանա, Կարյակին – Անանդ պարտիաները եւս ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նակամուրա, Կրամնիկ` 2-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կարլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1.5-ական, 9-10. Գիրի, Անանդ` 1-ական միավոր:

Հունիսի 10-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս