ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ ժոստկի կատնտրոլ ա պետք անել. վարչապետը` քաղավիացիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն այսօր կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն և առաջիկա ծրագրերը։

«Աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2017-ի առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է և ուղևորահոսքերի, և բեռնափոխադրումների շարունակական աճ։ Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է նաև փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը, և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկել ենք նաև «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և օդանավակայանի ղեկավարության համագործակցության հնարավորությունների վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թվականների ծրագրի նախագծին», – հայտնում է վարչապետը:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս