ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հայտնի ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան վիրահատվել է Մոկսվայի կենտրոններից մեկում, որտեղ իրականացրել են անոթների ստենդավորում:
Սակայն բժիշկները հերքել էին այդ տեղեկությունը: Նրանք վստահեցնում են, թե այս անգամ իրենք չեն վիրահատել երգչուհուն: Երգչուհու դուստրն էլ մանրամասներ է հայտնել մոր առողջական վիճակի մասին:
Պարզվում է, որ Պուգաչովան սրտի կաթված է ունեցել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կրիստինան տոնում էր ծննդյան տարեդարձը, այդ պատճառով Ալլա Պուգաչովան որոշել է թաքցնել ճշմարտությունը: Կրիստինան տեղի ունեցածի մասին իմացել է ավելի ուշ:
Դեպքից հետո երգչուհին հետազոտություն է անցել: Բժիշկները պրոֆիլակտիկ բուժում են նշանակել: Կոնսուլտացիաների համար Լոնդոնից նույնիսկ բժիշկ էր եկել, իսկ Օրբակայտեն էլ կանչել էր Բագրատ Ալեքյանին: