ՏԵՍԱՆՅՈՒԹ. «50 տարուց ավել ծխում եմ». Շավարշ Քոչարյանն իրեն անհաջողակ համարո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրերս Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել էր, թե ծխում են անհաջողակները:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը եւս հայտնեց, որ ծխում է, բայց ծխում է էլեկտրոնային ծխախոտ: Մեր այն հարցին, թե ինքը իրեն անհաջողակ համարո՞ւմ է, փոխնախարարն ասաց. «Չգիտեմ, դա պետք է դատել կողքից: 50 տարուց ավել ծխում եմ. այն մարդկանցից եմ, որ չեմ կարծում, թե դա լավ բան է, խորհուրդ չէի տա՝ ծխեին, համենայնդեպս, ծխում եմ, բայց կիկնում եմ՝ կարծում եմ, որ ճիշտը չծխելն է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս