ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հունիսի 13-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ Աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:
***
Հունիսի 13-ին, ժամը 15:00-ին, Անի Պլազա հյուրանոցի մեծ սրահում (հասցե` Երևան, Սայաթ-Նովա 19)կմեկնարկի Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը:
Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը,տաջիկական կողմից` ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:
Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ-ՏՀ առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:
Նիստի ավարտին կստորագրվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարականհանձնաժողովի 3-րդ նիստի Արձանագրությունը:
Նիստի պաշտոնական բացումը` ժամը 15:00-ին: Ստորագրման արարողությունը` ժամը` 17:00-ին:
Օրակարգում ընդգրկված են հարցեր` կապված Հայաստանի և Տաջիկստանի միջև առկա իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության ակտիվացման, արդյունաբերության, ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության, մշակույթի և զբոսաշրջության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցության խորացման հետ:
***
ՀՈՒՆԻՍԻ 13-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանի, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին վարչապետի հանձնարարականը:
***
Հունիսի 13-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են մեղվաբույծների ազգային միության նախագահ, Թելման Նազարյանը և Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը:
Թեման` Մեղվաբուծության վիճակը Հայաստանում, ռադիոակտիվ ալիքների ազդեցությունը մեղուների կյանքի և գործունեության վրա, մեղրի և մեղրամթերքի օգտակարություն:
***