ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած նիստում քվեարկությամբ հաստատել է ՀՀ ԱԺ որոշումների, հանձնաժողովին վերապահված ոլորտներում փորձագիտական եւ հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու համար «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորել է ստեղծվելիք աշխատանքային խմբի դերն ու նշել, որ հանձնաժողովի անդամները եւս ներգրավված են խմբում:
Հանձաժողովի անդամները բարձր են գնահատել «Անալիտիկ խորհուրդ» ստեղծելու գաղափարը, հանդես են եկել խումբն այլ անդամներով համալրելու առաջարկներով, ինչն էլ ընդունվել է միաձայն: