Օրեր առաջ Հուշակերտի գյուղապետ Սամվել Մխիթարյանը լրատվական կայքերից մեկին հայտնել էր, թե իբր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընտրությունների արդյունքների պատճառով չեղյալ է համարել գյուղի խաղողագործների՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի հետ կնքած պայմանագրերը:
Կոմբինատի վերստուգող տնօրեն Մարինե Հարությունյանը, սակայն, գյուղապետի տարածած տեղեկատվությունը կեղծիք և զրպարտություն է համարել: Նա տեղեկացրել է, որ կոմբինատը չեղյալ է համարել միայն այն խաղողագործների հետ կնքած պայմանագրերը, որոնք համատեղ գործունեության ընթացքում անբարեխիղճ պահվածք են դրսևորել:
Մանրամասները՝ տեսանյութում: