«Յունիֆիշ»-ի սեփականատիրոջ ընտանիքին դուրս են անում տանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ  ձկնաբուծությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերության սեփականատիրոջը դուրս են անում իր տնից: Տեղեկությունների համաձայն` նրանց տուն ինչ-որ անձինք են եկել`  ոստիկանների ուղեկցությամբ:

Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց  սեփականատիրոջ կնոջ` Անուշ Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ ներկա պահին իրենց տանը ոստիկաններ են գտնվում: Ավելին, ոստիկանների ուղեկցությամբ ինչ-որ անձինք մտել են նրանց բնակարան  եւ փորձում են փոխել փականները: Այլ տեղեկություններ նա խոստացավ ներկայացնել ավելի ուշ:

Զրուցեցինք նաև «Յունիֆիշ»-ի սնանկության գործերով կառավարիչ Հարութ Ղարիբյանի հետ, ով տեղյակ չէր, որ այս պահին  նման բան է կատարվում: Ղարիբյանը, սակայն, ընդգծեց, որ բնակարանը վաղուղ աճուրդով վաճառվել է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 9-ին բանկերից մեկը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Յունիֆիշ»-ին: Եւ դատարանի՝ հուլիսի 9-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել: Տեղեկացնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին եւ մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքներից դուրս:




Լրահոս