Այս ամենն արդեն հասել է կոկորդիս. «անջուր» մնացած «Միհրավ» հյուրանոցի տնօրենը վրդովված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի «Միրհավ» հյուրանոցը տեւական ժամանակ է, ինչ ջրի խնդիր է ունենում: Հյուրանոցի տնօրեն Շահեն Զեյթունցյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 12 տարի է, ինչ ամառային ամիսներին քաղաքի ջուրը ժամերով, երբեմն էլ օրերով անջատվում է, իսկ Գորիսի բնակչությունը, գործարանները եւ հյուրանոցները մնում են առանց ջրի:

«Այսօր մեր հյուրանոցը 56 արտասահմանցի հյուր ունի, բայց 30 րոպե առաջ ենք ջուր ստացել: Այսինքն ողջ օրվա ընթացքում մենք մնացել ենք առանց ջրի: Բայց այս ամենն արդեն հասել է կոկորդիս: Այսօր Հայաստանի վարչապետը հրահանգում է այս հարցին անդրադառնալ, ես էլ անդրադարձել եմ, դե լուծեք: Մենք այսօր ամբողջ օրը մտահոգ ենք եղել, բավականին նյարդայնացնող ու անհանգստացնող է իրավիճակը: Անընդհատ սպասել ենք, որովհետեւ չգիտեինք մեկ ժամ հետո ենք ջուր ունենալու, թե 5-6 ժամ հետո»,- վրդովված նկատեց հյուրանոցի տնօրենը: ArmLur.am-ի հարցին`մարզպետը տեղյա՞կ է, թե՞ ոչ, հյուրանոցի տնօրենն ասաց. «Պետք է որ տեղյակ լինի, չգիտեմ: Ես գումար եմ վճարել եւ ջուր եմ ուզում, միայն դա կարող եմ ասել»:
Այս խնդրի առնչությամբ ArmLur.am-ը դիմեց նաեւ «Վեոլիա» ընկերությանը, որտեղից խոստացան ավելի ուշ պատասխանել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս