ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Սույն թվականի հունիսի 14-ին ժամը, 13:00-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսը նվիրված է լինելու հունիսի 16-18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին»:
Ֆորումին հրավիրված են ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ խոշոր արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:
***
Հունիսի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հրակ) տեղի կունենա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի ասուլիսը։
Թեման՝ ««1000 դրամների» օրենքի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել.նոր մանրամասներ.քննության ընթացքը. Ֆինանսների նախարարության պատասխանը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի քայլերը»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
«Նոյյան Տապան».Բռնությունների աճը և արտագաղթի ավելացումը Հայաստանում
14-06-2017 13:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հունիսի 14-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հրակ) տեղի կունենա ասուլիս՝ «Բռնությունների, իրավական ու սոցիալական անարդարության ահագնացող տեմպերի աճը և արտագաղթի ավելացումը Հայաստանում» թեմայի շուրջ։
Բանախոսներն են՝
Լարիսա Ալավերդյանը – «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ
Հայկազ Մակարյանը – Իրավաբան, իրավախորհրդատու, գրող, հրապարակախոս
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
***
Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով՝ Տաջիկստանի նախագահի այցի շրջանակում
Վաղը՝ հունիսի 14-ին՝ ժամը 13։40-ին, Ռեդիսոն Բլյու հյուրանոցում (հասցե՝ ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) տեղի կունենա Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով, որը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցի շրջանակում։
Համաժողովին կմասնակցեն
- ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը,
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը,
- ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան,
- ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը,
- ՀԶՀ Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը,
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահԱրսեն Ղազարյանը,
- Տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար Հայաստանից և Տաջիկստանից։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն