ՖՈՏՈ. Ալավերդիում տեղի ունեցած սպանությունը խորն արմատներ ունի. վենդետա՞, թե՞ պատահականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։ Կ. Փիրուզյանը տեղում մահացել է:

Մեր օրերում սպանություններն այնքան են ավելացել, որ սա կարող ենք հերթականների թվին դասել, եթե սպանվածը նախկինում աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված չլիներ: Սակայն երկու տարի առաջ՝ մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, Կամո Փիրուզյանի եղբոր՝  Վարդանի հրազենային կրակոցներից սպանվել էր Վարդան Ավագյանը, իսկ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել էր հիվանդանոցում:

Իրավապահներն այդ ժամանակ սպանությունները կանխավ որակել են հետընտրական «ռազբորկայի» հետևանք:  Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը:  Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել է ալավերդցի Վահագ Աբգարյանը:

Մայիսի 19-ին Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում Վարդան Փիրուզյանի կրակոցներից սպանված Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը Ալավերդիում հայտնի են որպես Վահագ Աբգարյանի թիկնապահներ: Փորձեցինք Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանից պարզել, թե վերջինս ինչ գիտի այսօր տեղի ունեցած միջադեպի մասին: Սակայն նա տրամադրված չէր մեզ հետ զրուցելու, նշեց, թե այդ մարդկանց չի ճանաչում, իսկ մեր հարցերին էլ  չպատասխանեց:




Լրահոս