ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ-ում որո՞նք են համարվում կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթեր: Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն ժամանակով է տրվում եւ երկարաձգվում ժամանակավոր կացության կարգավիճակը:
Ինեսա Մանուկյան (62 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինեսա Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը, որոնց ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Նշենք նաեւ, որ հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին: