Նոր մանրամասներ Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի վթարից. ինչ վիճակում են գտնվում տուժածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում` երկու երեխա Է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից: ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ տուժածներից կին ուղեւորը ձեռքի կոտրվածք է ստացել, իսկ երկու երեխաները` թեթեւ վնասվածքներ:

ՀՀ Ան-ից հայտնեցին նաեւ, որ երեք տուժածներն էլ ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել ու դուրս գրվել: Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փոխանցեցին, որ տեղյակ են դեպքին, ավելին հետաքրքրվել են ու պարզել, որ Վորոնեժի մարզում վթարի ենթարկվածը ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող անհատ է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոնե ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել Է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել Է երեք մարդ: Ավտոբուսն ընթանում էր Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել Է 39 մարդ:
Ս.Հ.




Լրահոս