
Արդեն հայտնել էինք, որ Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին մի քանի պաշտպանների ներս չեն թողնել` տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով և նրանց անձնական տվյալները վերցնելով:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ArmLur.am-ի հետ զրույցում անօրինական համարեց անձնական տվյալներ վերցնելը և հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց: Նա նաև հայտարարեց, թե այս ամենին պետք է նաև Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքի:
Մեկնաբանության համար դիմեցինք ՄԻՊ գրասենյակ, սակայն այնտեղից նշեցին, թե այս պահին տեղյակ չեն` կպատասխանեն այդ հարցով զբաղվելուց հետո: