Հրազդանի քաղաքապետի որդու գործով բողոք չկա. արդյոք իրավապահները մեղադրանք կառաջադրեն անչափահասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին լրանում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու` Ռազմիկ Դանիելյանի մեղադրանք առաջադրելու ժամկետը: Այսինքն, այդ օրը, ըստ էության, պարզ կդառնա` մեղադրանք կառաջադրվի, թե ոչ:

Սակայն մինչ այդ ArmLur.am-ին նոր տեղեկություններ հասան, որ մահացածի հարազատները մինչ այժմ բողոք չեն ներկայացրել: Այս հանգամանքը կարող է կապված լինել երկու հանգամանքի հետ. կամ քաղաքապետի հարազատներն են փորձել համոզել մահացածի հարազատներին կամ էլ վերջիններս սպասում են քննության ավարտին:

Մեկնաբանությունների համար դիմեցինք Ռազմիկ Դանիելյանի փաստաբան Հայկ Սարգսյանին, ով նշեց, թե տեղեկություն չունի և մանրամասներ կարող է հայտնել միայն քննիչը:




Լրահոս