Արուճի գյուղապետարանում ստուգումներ են իրականացվել. ի՞նչ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հունիսի 1-ի որոշմամբ հունիսի 5-ից 7-ը ներառյալ Արուճի գյուղապետարանում ստուգումներ են իրականացվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մասնավորապես ստուգվել է Արուճի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների կատարման վիճակը: Այսինքն` արդյոք գյուղապետը կանխարգելել, կասեցրել եւ վերացրել է ապօրինի հողօգտագործումը գյուղի վարչական սահմաններում: Իսկ ըստ որոշ տեղեկությունների`Արուճի վարչական սահամաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը ոչ նպատակային է օգտագործվել: Ինչն էլ պարզելու նպատակով մարզպետը հանձնարարել է մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությանը ստուգումներ իրականացնել: Սակայն այս պահին արդյունքները դեռ ամփոփվում են եւ հայտնի չէ, թե գյուղապետը կոնկրետ ինչ խախտումներ թույլ տվել:

ArmLur.am-ը փորձեց հենց Արուճի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանից տեղեկանալ, թե ինչ խախտումներ կամ թերություններ են հայտնաբերվել ստուգումների արդյունքում: Բայց Բ. Մարտիրոսյանը լսելով հարցը անմիջապես հայտարարեց, որ խախտումներ չեն հայտնաբերվել եւ ամեն ինչ կարգին է: Դե ինչ սպասենք մարզպետարանի ստուգումների արդյունքների ամփոփմանը:




Լրահոս