Լարված իրավիճակն Արմավիրի մարզում շարունակվում է. գյուղացիները կրկին ճանապարհ են փակել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Արդեն 1.5 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը և հայտարարում են, որ այն չեն բացի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բնակիչների ցանկատարածության 90 տոկոսն ավերել է։ Ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու ցանկատարածություններն ամբողջովին ոչնչացվել են։ Ձվի չափ կարկուտը մի քանի րոպեում կոտրեց գյուղացու ողնաշարը ու հիմա ստիպված ենք ճանապարհը փակում, քանի որ երեկ գյուղեր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը օդ դուրս էկավ. սաղիս գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե մարզպետարանը կանգնած է գյուղացու թիկունքին և գյուղացուն միայնակ չի թողնի, սակայն, ինչպես անցած տարի, այնպես էլ այս անգամ հերթական կուտը տվեց ու գնաց։ Մեր համբերության բաժակը լցվել է, էլ չենք հավատում մարզպետարանին ու մարզպետին, քանի որ նրանք լավ ջուր ծեծող են, գյուղացու վերքին դարման անող չեն»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս