Մաքենիս գյուղի բնակիչների մոտ դժգոհության նոր ալիք է հասունացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի բնակիչների մոտ դժգոհության նոր ալիք է հասունացել: Պատճառը`համայնքների խոշորացման կառավարության որոշումն է, որը իրենց գյուղի վրա տարածվելու է 2018 թվականին: Դեռ մեկ տարի կա խոշորացմանը, բայց Մաքենիս գյուղի բնակիչներն արդեն անհանգստացած են: Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանի խոսքերով, եթե իրենց գյուղը խոշորացվի, ապա այդ դեպքում համայնքային կենտրոնը կդառնա Ծովակը:

«Մեր գյուղի խոշորացումը թողել են մյուս տարվա: Բայց բնակիչները արդեն վատ են տրամդրված: Ամեն ինչով մեզ կվնասի`եւ բարոյապես եւ ֆինանսապես: Մարդկանց մոտ հարցեր են առաջանում, չգիտեն, թե ինչի սպասեն: Ով է հոգալու իրենց հոգսերը, հարցեր են, որոնք պատասխաններ չունեն: Գյուղերը խոշորացնելու ծրագիրը անհուսալի է»,- ArmLur.am-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Մաքենիսի գյուղապետ Հ. Մանուկյանը:

Նշենք, որ խոշորացման ենթակա համայնքների ղեկավարները լուրջ մտահոգված են, քանի որ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին: Ինչին իրենք դեմ են, քանի որ համայնքի սեփականություն հանդիսացող եւ անշարժ եւ շարժական գույքը տնօրինվելու է համայնքային կենտրոնի կողմից:




Լրահոս