ՀՀ առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի համար մի քանի ամսվա ընթացքում ծրագիր կմշակի և աշնանը կներկայացնի կառավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Արձագանքների տոկոսը հետևյալն է՝ 80 տոկոսը կողմ է ծխելն արգելելու համար խստագույն միջոցառումներ կիրառելուն, 20 տոկոսը՝ դեմ»,- նշեց նա:
Նախարարը նաև ընդգծեց, որ ծխախոտի թանկացումը կարող է ծխելու դեմ արդյունավետ միջոցներից մեկը լինել: Դիտարկմանը, թե արդյոք իր կողքին հասարակական վայրերում ծխող անձանց նախարարը հորդորում է չծխել, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Պատկերացնո՞ւմ եք, որ բոլորին հորդորեի: Կողքս մարդ չէր մնա»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: