16.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունիսի 16-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության 3 տարին լրանալու կապակցությամբ.

Բանախոսներն են «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ.

Արսեն Պետրոսյան
Արման Սուլեյմանյան
Արմեն Եփրեմյան
Արտակ Պետրոսյան

Թեման, «Թույլ չենք տա, մեզ փշերի վրա պահեն». «Դուրս մեր գրպանից» -ը ամփոփում է 3 տարվա գործունեության արդյունքները. պատրաստվում հանդես գալ նոր պահանջներով եւ իրականացնել բողոքի ակցիա` տարատեսակ միջոցներով գումար կորզելու որոշումների դեմ:

***

Հունիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, «Նոյյան Տապան» Lրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Թեման` 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստում ընդունված որոշումների կապակցությամբ, այդ թվում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր նախագահի ընտրության մասին:

Բանախոսներ՝

Ռադիկ Խամոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ, Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ, Պետրոս Քեշիշօղյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:

***

Հունիսի 16-ին, ժամը 12-ին, տեղի կունենա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը:

Հասցե` ՀՀ կառավարական տուն 3, 4-րդ հարկ:

***

ՀՈՒՆԻՍԻ 16-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Վահան Զուրաբյանը կխոսի տուն-ինտերնատում տիրող վիճակի,  վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում բարձրաձայնված խնդիրների և առաջիկա անելիքների մասին:

*******

ՀՈՒՆԻՍԻ 16-ին` ժամը 12:00-ին, Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանի ասուլիսը:

ԹԵՄԱ-Հունիսի 17-ն անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ բանախոսը կներկայացնի Հայաստանում անապատացման պատճառները, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված աշխատանքները:




Լրահոս