![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/00000-1.jpg)
Սուսերամարտիկները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում: Խոցասուսեր ձևում Էդուարդ Օվիկյանը լավագույն 64-ի համար պայքարում հաղթել է թուրք մրցակցին, սակայն հաջորդ փուլում հայ սուսերամարտիկը պարտվել է: Նույն ձևում Միքայել Ղազարյանը չի կարողացել մտնել լավագույն 64-ի մեջ: Ճկասուսեր ձևում Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը եւ Պարգև Ստեփանյանը ևս պարտվել են լավագույն 64-ի համար պայքարում: