Որոնք են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը ձևավորել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմերը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով ԱԺ պաշտոնական կայքը: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մելիքյանը, Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը, Ռոմիկ Մանուկյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արգամ Աբրահամյանը, Վանիկ Ասատրյանը, Լուիզա Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը:

Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արարատ Զուրաբյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Գևորգ Կոստանյանը, Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Միքայել Մելքումյանը, Հերմինե Նաղդալյանը և Էդմոն Մարուքյանը փոխարինող անդամներ են: Հայաստան­Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կարեն Բեքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շուշան Պետրոսյանը, Ալիկ Սարգսյանը, «ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:

Միջխորհրդարանական միությունում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Գալուստ Սահակյանը և Սամվել Նիկոյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: ՆԱՏՕ­ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արայիկ Հովհաննիսյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:




Լրահոս