ՆԱԽԱԳԱՀԻ՛Ն ՊԱՀԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում որոշել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմին անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով գործադիրն իր պահուստային ֆոնդից պետք է հատկացնի 40 միլիոն դրամ: Այս օրերին, երբ ողջ երկիրը թաղված է աղքատության մեջ, երբ համատարած թանկությունն է թագավորում, երբ մարդիկ գումար չունեն` իրենց սեփական ավտոմեքենաները մաքսազերծեն, Սերժ Սարգսյանի նստավայրը անպայման պետք է գույք գներ: Մինչ այսօր եղածը, փաստորեն, չէր բավարարում: Անհրաժեշտ է նոր, «մոդեռն» գրասենյակային պայմաններ ունենալ նախագահականում: Բա հո «չոլից չե՞նք գտել:




Լրահոս