ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդվարդ Նալբանդյանը կոծկում է իր ձախողումները՝ ցույց տալով, թե գործ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` տարածաշրջանային այցով Երեւանում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, այնուհետեւ մեկնել Ստեփանակերտ: Այդ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունների մեջ աչքի ընկնողը ԱԳՆ-ի հաղորդագրությունն էր:

Այստեղ մի փոքր ավելի մանրամասն է ներկայացված Նալբանդյանի ու համանախագահների զրույցի բովանդակությունը, մասնավորապես Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերը. «Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ, թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»,- ներկայացված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս