«Խի տղամարդը նեղանո՞ւմ է». ի վերջո, ինչով է զբաղվելու Հովհաննես Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընտրություններից առաջ նշել էր, թե պաշտոն կստանա գործադիրում, սակայն մինչ այժմ նրա նշանակման մասին որեւէ տեղեկություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց նախկին պատգամավորից ճշտել, թե, ի վերջո, ինչով է զբաղվելու ապագայում: Նախ նա նշեց, թե այժմ հանգստանում է: «Եթե ինչ-որ փոփոխություն լինի, կիմանաք անպայման, թաքուն չենք պահելու: Առաջարկների հետ կապված հո չպետք է բարձրաձայնենք, ամեն ինչ իր ժամանակին», – նշեց նա:

Սահակյանը չցանկացավ նաեւ իր նոր աշխատանքի առումով ժամկետներ նշել, սակայն վստահ նշեց, թե նոր աշխատանքի անպայման անցնելու է: Հարցին` նեղացա՞ծ չեք կուսակցությունից, որ Ձեզ գործընթացներից դուրս թողեցին, նա նշեց. «Խի տղամարդը նեղանո՞ւմ է: Նեղացողի տպավորությո՞ւն եմ թողել: Ոչ նեղացած չեմ, մեր թիմի հետ եմ»:

 




Լրահոս