ՖՈՏՈ. Ինչպես մաքրել հագուստի հետքերը. մի՞ֆ, թե՞ իրականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցը լի է հակասական խորհուրդներով այն մասին, թե ինչպես մաքրել դժվար հեռացվող հետքերը կամ իրերին նախկին տեսքը վերադարձնել: Adme.ru-ն որոշեց մի քանիսը փորձարկել իր վրա և հասկացավ, որ պետք չէ ամեն ինչին վստահել:

Կարմիր գինու հետքը մաքրել սպիտակ գինով

Իսկապես, գինին անհետանում է, սակայն ոչ ամբողջապես: Սակայն չենք կարող ասել, որ սպիտակ գինին չեզոացնուևմ  է կարմիրին:

Դեզոդորանտի հետքերը մաքրվում են զուգագուլպաների միջոցով

Զուգագուլպան հեռացնում է այն , ինչից կարող եք ազատվել: Սակայն հետքեր ամեն դեպքում մնում են:

Շրթներկի հետքերն անցնում են մազերի լաքի օգնությամբ

Նույնիսկ ժամանակ մի վատնեք. հետքերը ոչ միայն չեն մաքրվի, այլ ունեն շանս ավելի խորանալու:

Շրթներկը կարելի է մաքրել հացի կտորով

Ո՞վ է ընդհանրապես սա հնարել: Որքան էլ քերեք, հետքը կմնա:

Տոնային քսուքի հետքերը մաքրվում են սափրման համար նախատեսված փրփուրով

Սափրվելու համար նախատեսված փրփուրն աշխատում է սովորական օճառի պես, ոչ ավելին: Ավելի լավ է օգտվեք լվացող միջոցից:

Բանանի կեղևը նոր տեսք կհաղորդի կոշիկին

Միակ բանը, որ կարող է անել բանանի կեղևը, կոշիկներին ժամանակավոր փայլ տալն է: Սակայն ամեն ինչ անցողիկ է:

Կոշիկի քերծվածքները կանհետանան, եթե փափկացնող կրեմ քսեք

Քերծվածքները ոչ մի տեղ չեն անհետանա, սակայն փոխում են գույնն ու դառնում աննկատ:




Լրահոս