Հարց քաղաքացիներից՝ ինչ է անհրաժեշտ միանվագ հրատապ օգնություն ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Մարինե Մնակացանյան (49 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքին` երեխայի ծննդյան (50 000 ՀՀ դրամ), ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու (25 000 ՀՀ դրամ), ընտանիքի անդամի մահվան դեպքերում (50 000 ՀՀ դրամ):




Լրահոս