Հրդեհի բռնկումով պայթյուն Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի պատշգամբի խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցը և մոտ 4 խմ տնտեսական իր:




Լրահոս