19.06.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՇԱԳԻՐ՝

Հունիսի 19-ին, ժամը 11.15-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կիպրոսի պատվիրակության կազմում են Կիպրոսի Հանրապետության  նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:

Հուշագրի ստորագրումից հետո կցուցադրվի ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:

Պատվիրակության անդամներին կընդունեն ՀՀ Նախագահը, վարչապետը:

Հյուրերը կայցելեն  Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, Մատենադարան:

***

Հունիսի 19-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս`  «Էլեկտրական,  էկոլոգիական և տնտեսապես շահավետ նոր տրանսպորտային միջոցի շահագործման հեռանկարները Հայաստանում. Լիցքավորման կայանների և աշխատատեղերի կազմակերպում. էլեկտրոմոբիլ շահագործող անձանց և կազմակերպությունների համար արտոնությունների սահմանում. Հայաստան-Սփյուռք կապերի հետագա զարգացման հնարավորություններ» թեմայի շուրջ։

Բանախոսներն են

Նորայր Հովակիմյան – Գիտատեխնիկական Ասոցիացիա Երեք Կետ ԻԱՄ.  նախագծի համակարգող

Արմեն Ղարիբյան – տեխնիկական գիտությունների թեկնածու – Գիտատեխնիկական Ասոցիացիա Երեք Կետ ԻԱՄ

Էդվարդ Եղյան – FAA գործող ավտոմարզիկ. Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա

Մարգարիտա Զավենովնա – Գլոբալ Շիփինգ- ավագ մենեջեր

***

Հունիսի 19-ին, ժամը 13։00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` վրացի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի մասին։

Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրվածերաժշտությամբ։ Նա նաև «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։

Ասուլիսի բանախոսներն են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր կոմպոզիտոր, մանկավարժ ԳիաԿանչելին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Նույն օրը երեկոյան՝ ժամը 20.00, Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանըտեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը ևկլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում՝ Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի և կինոյի համար:

Գիա Կանչելիին նվիրված փառատոնը Երևանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթինախարարության աջակցությամբ։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

***

 




Լրահոս