
Ռումինացի Սիմոնա Հալեպը ճանաչվել է մայիս ամսվա լավագույն թենիսիստուհի, հայտնում է Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը:
Այս կոչմանը հավակնում էին նաև Ֆրանսիայի Բաց առաջնության 2017 թվականի հաղթող, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան:
Քվերակության արդյունքներով Հալեպը ստացել է ձայների 87%-ը: Երկրորդ տեղում Օստապենկոն է (9%), իսկ երրորդում՝ Սվիտոլինան (4%):
Հիշեցնենք՝ հունվարի լավագույն թենիսիստուհի էր ճանաչվել Սերենա Ուիլիամսը, փետրվարին՝ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, մարտին՝ ռուս Ելենա Վեսնինան, իսկ ապրիլին՝ գերմանուհի Լաուրա Զիգեմունդը: