Սերգեյ Ավետիսյանը մասնակցել է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») հատուկ խորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության 41 անդամ պետությունների ավիացիոն իշխանությունների ղեկավարներ և լիազորված այլ ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում տեղի է ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր նախագահի ընտրությունը, որին առաջադրված 5 թեկնածուներից «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի գլխավոր տնօրեն ընտրվեց Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանը:
Նորընտիր գլխավոր տնօրենը պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով՝ սկսած 2018 թ. հունվարի 1-ից:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը շնորհավորում է պարոն Բռեննանին և մաղթում է բուռն և արդյունավետ աշխատանքային տարիներ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին լրացավ Հայաստանի Հանրապետության՝ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպությանն անդամակցության տասը տարին, ինչի կապակցությամբ Բրյուսելում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությանը նվիրված երեկո:




Լրահոս