Նոր մանրամասներ Երևանից Մոսկվա մեկնող միկրոավտոբուսի վթարից. վիրավորների թվում երեխաներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթ մարդ, այդ թվում երկու երեխա է տուժել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին այտնում  է «Ինտերֆաքս»-ը:

Ոստիկանության ծառայությունից ռուսական լրատվամիջոցին տեղեկություններ են փոխանցել: «Միկրոավտոբուսը բախվել է բեռնված բեռնատարին: Նախնական տեղեկություններով, տուժել է միկրոավտոբուսի 7 ուղևոր, այդ թվում՝  11-12 տարեկան երկու երեխան: Վիրավորներից մի մեծահասակ մարդ գտնվում է ծանր վիճակում:  Ընդհանուր առմամբ միկրոավտոբուսում եղել է 17 մարդ»,-հայտնում է կայքը:

 




Լրահոս