
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները մեկնել են Տուլայի երկրամաս՝«Երևան-Մոսկվա» ավտոբուսի վթարի վայր: Այս մասին news.am-ին հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Իսկ tert.am-ն էլ հայտնում է, որ վթարի ենթարկված միկրոավտոբուսը պատկանել է «Քուչակ-տուր• ՍՊԸ-ին: Վթարի հետևանքով մահացածը վարորդ Կարապետ Մովրոզյանն է: Այս մասին Tert.am -ին հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հավելենք, որ ռուսական լրատվամիջոցների տվյալներով, վիրավորների թվում 11-12 տարեկան երկու երեխա կա:
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ը հայտնեց, որ մահացածը ՌԴ քաղաքացի է, 1961թ. ծնված Նասիրով Օթարը։