ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Գյուլզադյանի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա նախկինում մի քանի պաշտոններ էր զբաղեցրել. 1999-2003 թվականներին պատգամավոր է ընտրվել ՕԵԿ-ից:
Պատգամավորի պաշտոնից զատ Գյուլզադյանը պաշտոն է զբաղեցրել նաև գյուղատնտեսության նախարարությունում: Սակայն նրան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը:
2010 թ. Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը` Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ: